Սարգսյանը ցավակցել է Էրդողանին
«ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, խորին ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում»,- հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է 41 մարդ: ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ զոհերի թվում հայեր չկան: