Ստամբուլի պայթյունից տուժածների շրջանում հայեր չկան
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ի գիշերը Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի մուտքի, ելքի եւ ավտոկայանատեղիի տարածքում մահապարտ ահաբեկիչները կրակ էին բացել՝ գործի դնելով պայթուցիկ սարքը:
Պայթյունի հետեւանքով զոհվել է 36 մարդ, որոնցից 26-ը Թուրքիայի քաղաքացիներ են: Այս պահի դրությամբ ճանաչվել է 27 զոհի ինքնությունը:
Թուրքիայի վարչապետը Բինալի Յիլդիրիմն ահաբեկչության համար մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, որը, սակայն, դեռեւս չի ստանձնել ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունը: