Շտայնմայեր. ԼՂ հակամարտությունը կարող է սրվել ցանկացած պահի
Այս մասին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է տարածաշրջանային այցից առաջ:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է սրվել ցանկացած պահին: Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկիր՝ մենք պատասխանատվություն ենք կրում՝ կանխելու այդ վտանգը»,- ասել է նա:
Այդ նպատակին հասնելու համար Շտայնմայերը կարեւորել է հրադադարի ռեժիմի պահպանումը, վստահության միջոցառումների իրականացնումը եւ բանակցությունների շուտափույթ վերսկսումը:
Հիշեցնենք, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերն այսօր կժամանի Հայաստան: