Հայտնի են հայկական թիմերի խաղերի անցկացման օրերը ՉԼ-ում եւ ԵԼ-ում
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Սանտա Կոլոմա» (Անդորրա)-«Ալաշկերտ» հանդիպումը տեղի կունենա հունիսի 28-ին՝ Անդորրա լա Վելլա քաղաքում: Երեւանի ժամանակով խաղը մեկնարկելու է ժամը 22:00-ին:
Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Գյումրիի «Շիրակը» հունիսի 30-ին՝ ժամը 18:00-ին Վրաստանի Գորի քաղաքում կմրցի «Դիլա» ակումբի հետ, տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Նույն օրը՝ ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա «Բանանց»-«Օմոնիա» (Կիպրոս) հանդիպումը, իսկ ժամը 20:30-ին` Ջիբրալթարում տեղի կունենա «Եվրոպա»-«Փյունիկ» հանդիպումը: