Շտայնմայերը միջնորդների հետ քննարկել է ԼՂ խնդիրը
Ինչպես տեղեկանում ենք Գերմանիայի ԱԳՆ-ի Twitter-ի էջից, Շտայնմայերը միջնորդների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ վերջերս Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման արդյունքները:
Ս.թ. փետրվարին Մեդիամաքսին տված հարցազրույցում Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերն ասել էր.
«Գերմանիան կոչ է անում ակտիվացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցությունները: Այս ճանապարհին կարեւոր քայլ կլիներ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը»: