Թուրքական հեռուստաալիքը խզել է կապը գերմանական հեռարձակողի հետ
Երեւան: Մեդիամաքս: Թուրքական Kanal D հեռուստաալիքը դադարեցրել է համագործակցությունը Գերմանիայի հանրային հեռարձակող ZDF ընկերության հետ՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով:
Ինչպես հաղորդում է Europe Online Magazine առցանց պարբերականը, այս մասին հայտարարել է Գերմանիայի հանրային հեռարձակողը:
Թուրքական Kanal D հեռուստատեսային ալիքը այլեւս չի ցուցադրելու գերմանական ZDF հեռարձակողի մանկական հեռուստահաղորդումները՝ պատճառաբանությամբ, որ Բունդեսթագի որոշման հետ կապված բազմաթիվ բողոքներ է ստացել հեռուստադիտողներից: