Խուրշուդյանը որոշ ժամանակ չի կարող մասնակցել մրցաշարերի
Այդ մարզիկների ցանկում տեղ է գտել նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը, որն օգտագործել է ստանազոլոլ դեղամիջոցը:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային բաժնի ղեկավար, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանն ասել է, որ մարզուհու վրա ժամանակավորապես արգելք է դրված, նա դեռ չի որակազրկվել:
«Վերջնական որոշումը կայացնելու է միջազգային Օլիմպիական կոմիտեն: Կարծում եմ բոլոր պատասխանները կիմանանք մինչեւ հուլիսի 17-ը»,- ասել է Հովհաննիսյանը:
Ավելի վաղ նշվում էր, որ Ռիոյի Օլիմպիական խաղեր մեկնող ծանրորդուհիներից մեկի հավանական թեկնածուն հենց Խուրշուդյանն է: Սակայն մարզչական շտաբը մասնակիցների վերջնական հայտացուցակը դեռ չի ներկայացրել: