ԵՎՐՈ-2016. Իսպանիայի հաղթանակը թուրքերի նկատմամբ ու փլեյ-օֆֆ դուրս գալը
Օրվա առաջին խաղում E խմբում միմյանց դեմ են մրցել Իտալիայի ու Շվեդիայի հավաքականները: Չնայած թիմերի ջանքերին, երկար ժամանակ երկրպագուները գոլերի ականատես չեղան:
Միայն խաղավարտին Էդերի խփած միակ գնդակը Իտալիային հաղթանակ է պարգեւել նվազագույն հաշվով ու դուրս բերել հաջորդ փուլ:
Խմբային փուլը հաղթահարել է նաեւ Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանին: Նիսում կայացած խաղում Վիսենտե դել Բոսկեի սաները ԵՎՐՈ-2016-ում տարել են առաջին խոշոր հաշվով հաղթանակը: Ալվարո Մորատայի դուբլի ու Նոլիտոյի գոլերի շնորհիվ իսպանացիները 3:0 հաշվով հաղթել են Թուրքիային:
Նույն D խմբում կայացել է նաեւ Չեխիա-Խորվաթիա հանդիպումը: Չնայած մինչեւ 57-րդ րոպեն խորվաթները առաջ են եղել՝ 2:0, սակայն հաղթական հաշիվը պահել չեն կարողացել: Չեխիան խաղավարտին 2 գնդակ է խփել ու փրկել հանդիպումը՝ 2:2.