Օլիմպիական հավաքական. Հովհաննես Դավթյան
Ծնվել է. 25.11.1983 Գյումրիում
Մարզաձեւ. Ձյուդո (60 կգ)
Ընտանիք. Ամուսնացած է ունի 2 երեխա՝ աղջիկ ու տղա
Հոբբի. Հենց ձյուդոն է
Կրթություն. Գյումրու Մանկավարժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժին
Անձնական մարզիչ. Կարեն Սիմոնյան
Նորամուտ. Առաջին միջազգային մրցաշարին մասնակցել է 17 տարեկանում Իրանում: Տարել է երկու հաղթանակ ու կրել մեկ պարտություն:
Կարիերայի սկիզբը. 13 տարեկանում
Մարզաձեւի ընտրություն. Հովհաննեսը պատահական է հայտնվել ձյուդոյի դահլիճում. «Մի անգամ մեր բակի տղաների հետ գնացի մարզադահլիճ: Հետաքրքիր է, որ ընկերներս շուտով թողեցին սպորտը, իսկ ես սիրեցի ձյուդոն ու նվիրվեցի նրան»:
Անմենակարեւոր նվաճումը. 2009 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը, երբ կարողացել է հաղթել Աշխարհի չեմպիոն Գեորգի Զանտարային:
Ամենադժվար պահին օգնում են. Ընտանիքը եւ մարզիչը
Կարիերան ավարտելուց հետո. Կցանկանար իրեն հիշեն որպես լավ մարզիկ ու լավ մարդ:
2007, 2012 թվականներ՝ ԵԱ-ի արծաթե մեդալակիր
2009՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր, Աշխարհի գավաթի հաղթող
2010, 2011 թվականներին Աշխարհի Գավաթի խաղարկությունում զբաղեցրել է երկրորդ տեղը
2014, 2016՝ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, Գրան Պրիների բազմակի հաղթող ու մեդալակիր
2008, 2012 թվականներին մասնակցել է Պեկինի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերին
4 անգամ ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում
Նախագծի գործընկեր