Արթուր Դավթյան. Ինձ ուրախացնում է ԵԱ-ում ողջ թիմի հաջողությունը
«Ամեն մեկս կարողացավ իրեն լավ դրսեւորել, ինձ հատկապես ուրախացնում է թիմային հաջողությունը: Ուրախ եմ Հարություն Մերդինյանի համար, որին վերջապես հաջողվեց ոսկե մեդալակիր դառնալ: Նա բարդ վարժությամբ հանդես եկավ ու ստացվեց»,- ասել է Դավթյանը:
Եվրոպայի մյուս արծաթե մեդալակիրը՝ Վագահն Դավթյանը, շատ ուրախ, հպարտ ու գոհ է իր ու թիմակիցների ելույթներից. «Մենք արդարացրինք դահլիճում անցկացրած բոլոր ժամերի չարչարանքները: Եվրոպայի առաջնությունը մաքսիմալ հաջող դասավորվեց մեզ համար»: