Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Июнь
2016

Մեկ օր հունահռոմեականների հետ

0
Մեկ օր հունահռոմեականների հետ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը մեր ծանր հրետանին է: Վերջին տարիներին, գրեթե, չի եղել որեւէ խոշոր միջազգային մրցաշար, որտեղից այն ձեռնունայն վերադառնա: Նախորդ Օլիմպիական  խաղերում էլ Հայաստանի 3 մեդալներից 2-ի համար հենց հունահռոմեականներին ենք պարտական:

Առջեւում Ռիոյի ամառային 31-րդ խաղերն են, որտեղ Լեւոն Ջուլֆալակյանից ու իր թիմից ակնկալիքները կրկին շատ մեծ են:

Բարձունքում լինելն այս ընտրանու համար օրինաչափություն է, սակայն չպետք է կարծել, որ այդ ամենը չափազանց հեշտ է տրվում: Դրա հետեւում տքնաջան աշխատանք ու երկարատեւ մարզումներ են թաքնված:
[[gallery1]]
Հերթական անգամ հետեւում ենք մեր ըմբիշների մարզումներին, այս անգամ Ծաղկաձորում ենք: Ծաղկաձորյան  մռայլ ու անձրեւոտ օրերից մեկն է, սակայն դահլիճում գտնվողների համար երբեք էլ եղանակը խոչընդոտող հանգամանք չի հանդիսացել: Մարզումները կայանում են ցանկացած եղանակի:

11:30 բոլորը դահլիճում են ու Լեւոն Ջուլֆալակյանն իրեն հատուկ ավանդական ձեւով ազդարարում է պարապմունքների սկզիբը: Գորգի վրա նրա դիմաց կանգնած են հավաքին մասնակցող բոլոր 40 ըմբիշները՝ որոնք դասավորված են ըստ քաշային կարգերի: Տղաները մարզիչներից ստանում են հրահանգներն ու անցնում գործի:
[[gallery2]]
Լեւոն Ջուլֆալակյանի հետ քննարկում ենք մեր ուղեգրերի քանակը, բնականաբար, համարում է, որ մասնակիցների թիվը կարող էր ավելին լինել (Ռիոյում ելույթ են ունենալու Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Սակայն առաջնային խնդիրը հիմա խաղերում լավ հանդես գալն է:

Հայաստանի ընտրանու հետ Օլիմպիական խաղերին նախապատրաստվում է նաեւ Վենեսուելայի ընտրանին, որին նույնպես հաջողվել է 4 ուղեգիր նվաճել:

Մարզիչը համոզված է, որ Օլիմպիական խաղերում միշտ էլ ուժեղներն են հաղթում, քանի որ պայքարն իսկապես շատ ծանր է ու լարված: Իսկ ահա ըմբշամարտի թույլ ավանդույթներ ունեցող երկրները խաղերում մեծացնում են մարզաձեւի աշխարհագրությունը:

Ջուլֆալակյանն ասում է, որ յուրաքանչյուր քաշային կարգում 4-5 թույլ մրցակիցներ կան ու հաջող վիճակահանության դեպքում հնարավոր է առանց լուրջ դժվարությունների հասնել նույնիսկ եզրափակիչ:
[[gallery3]]
Նա լավատես է ու հավատում է միայն տղաների աշխատանքի արդյունքներին: Շատ խստապահանջ է ու ցանկանում է, որ բոլորն իրենց գործին լրջությամբ մոտենան:

«Տղաներ, ասել եմ, ում գորգի վրա պարապ տեսնեմ, դուրս է գալու դահլիճից»,- հանկարծ լսվում է մարզչի ձայնը:

Այնուհետեւ գորգի վրա բոլորին իր շուրջը հավաքած ցույց է տալիս մի քանի կարեւոր հնարքներ ու դրանք կիրառելու խորամանկությունները: Երիտասարդկան ու մեծահասակների հավաքականների ըմբիշները, ամենատիտղոսակիր մարզիկներ՝ ԱԱ-ի, ԵԱ-ի ու Օլիմպիական խաղերի մեդալակիրներ, լուռ ու ուշադիր հետեւում են մարզչի հրահանգներին:



Ու կրկին մարզչի ձայնն է մեզ զգոնացնում. «Անցանք գործի, չենք կանգնում, տղաներ»: Համոզվում ենք, որ հաղթանակներն ու այնքան անհավանական նվաճումներն իրականում հենց այսպես են կերտվում, այսպիսի սովորական մարզադահլիճներում: Սակայն հաջողության հասնելու բաղադրատոմսն իր մեջ ներառում է «աշխատասիրություն», «նվիրվածություն» ու «համառություն» դեղահաբերը:

Եթե նպատակին հասնելու ճանապարհին հոգնում եք ու ցանկանում կանգ առնել, ապա ըմբշամարտի դահլիճը ճիշտ ձեր տեղն է: Այստեղ ձեզ կօգնեն շատ բան հասկանալ: Ըմբիշները ոչինչ չեն խնայում մի քանի րոպեով պատվոհարթակը վայելելու համար:
[[gallery4]]
Առավոտյան մարզումներն աստիճանաբար ավարտին են մոտենում: «Կեցցեք, վերջացրինք տղաներ»,-կրկին լսում ենք մարզչի ձայնը:

1,5-ժամյա մարզումից թեեւ հոգնած, սակայն տղաները չեն շտապում մարզադահլիճը լքել, նրանք դեռ երկար մնում են գորգի վրա: Ոմանք դեռ վազում են, մյուսները շարունակում կիսատ թողած գործը, մեկ այլ խմբի համար էլ գորգի վրա նստած խոսելն ու կատակելն է օգնում լիցքաթափվել:

Ըմբիշներն ընամենը մի քանի ժամ ունեն հանգստանալու ու ճաշելու համար, որից հետո արդեն 2-րդ մարզումն են անցկացնելու:

Ծաղկաձորում ըմբիշների մեկ օրը վայելեց մեր թիմը՝
Գոհար Նալբանդյանը, Հասմիկ Բաբայանը, Էմին Արիստակեսյանը

Նախագծի գործընկեր 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Более трех миллионов человек посетили фестиваль «Москва на волне. Рыбная неделя»


Спорт в России и мире
Москва

Вышел второй подкаст онлайн-лектория «Иннагрика» о возможностях аграрной генетики для молодых исследователей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Прямая трансляция матча Елены Рыбакиной против экс-первой ракетки мира на «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Очень дорого: во сколько обходится владение электромобилем в крупных городах





Путин в России и мире
Москва

Путин провел совещание с членами Совета безопасности России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



VK Fest

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России



Москва

Движение поездов на перегоне в Амурской области восстановлено по одному пути

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net