Նուբար Աֆեյանը հիշել է իր պապիկին փրկած գերմանացի սպաներին
«Սա չափազանց հուզիչ պահ է Աֆեյանների ընտանիքի համար, քանի որ պապիկիս՝ Պետրոսին եւ նրա եղբորը՝ Ներսեսին, փրկել են գերմանացի սպաները, որոնք ծառայում էին Առաջին Աշխարհամարտի տարիներին կառուցվող Բեռլին-Բաղդադ երկաթուղու Բելեմեդիկ կայարանում:
Մենք մեծացել ենք՝ լսելով պատմություններ այն մասին, թե ինչպես էին այդ սպաները անտեսում հրամանները՝ մի քանի ամսվա ընթացքում փրկելով անհամար հայերի գնացքներից, որոնք նրանց տանում էին դեպի անխուսափելի մահը: Հարգելով այդ գերմանացի սպաների հիշատակը, ես որոշեցի դառնալ «100 կյանք» եւ «Ավրորա» նախաձեռնությունների հիմնադիրներից մեկը: Իսկ այսօր գերմանացի հերոսների հետնորդներն ապացուցեցին, որ նրանք ճիշտ էին վարվել 100 տարի առաջ», - ասել է Նուբար Աֆեյանը: