Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Июнь
2016

Լիլիթ Սահակյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը

0
Լիլիթ Սահակյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը

Մարդը ստեղծված է մարդու համար, ավելին՝ մարդը անկարող է գոյակցել առանց մարդու, մարդը պետք է ապրի, պայքարի հենց մարդու համար: Ներկայիս բարդ խճանկար ներկայացնող հասարակություններում մարդը, անցնելով ինքնակրթման էտապները, մեծամասամբ պահպանել է մարդ լինելու հատկանիշները: Մարդը գնահատում և ընբռնում է «օգնել», «աջակցել», «սատարել», «բարեգութ գտնվել», «կողքին կանգնել» բառերի իմաստային խորությունը: Իսկ ո՞րն է մարդ լինելու արվեստը:

Մարդասիրությունը սկսվում է այնտեղից, որտեղ ավարտվում է եսասիրությունը: Դժվար չէ նկատել, որ «մարդասիրություն» բառի հիմքում  կանգնած են  երկու արմատներ` «մարդ» և «սեր»: Հետևաբար մարդասիրությունը մարդուն սեր տալու արվեստն է: Իհարկե, երկրագնդի բոլոր մարդկանց առանձին-առանձին  հայտնել, որ իրենց սիրում ես, դժվար է: Ավելին, բավական է անկեղծ սեր նվիրել գոնե մեկին և կտեսնեք` որքան բան կփոխվի նրա մեջ,  որքան ինքնավստահ, որքան բարի, որքան դրական կդառնա: Համոզված եմ` մարդկային բոլոր չարիքների հիմքում  հենց սիրո պակասն է:

Երկրագնդի մեջ ներառված են մայրցամաքներ, մայրցամաքների մեջ պետություններ, պետությունների մեջ հասարակություններ, սակայն այս բոլորի առանցքը հենց ինքն՝ մարդը է: Պատերազմի և խաղաղության, ահաբեկչության և խաղաղասիրության, կողոպուտի և նվիրատվության, թշնամանքի և բարին կամենալու հեղինակը էլ ո՞վ է, եթե ոչ մարդը: Աշխարհը ստեղծված է, որ մարդը իրեն դաստիարակի նրա մեջ, այլ ոչ թե «դաստիարակի» այն: Ինչպես բոլոր մարդիկ, պետությունները ևս տարբեր են: Յուրաքանչյուր ազգ ունի իր արժեքները, սովորույթները, դաշնակիցներն ու հովանավորներն,  իր շահերի ու հետաքրքրությունների գոտին: Սակայն բոլոր ազգերին միավորողը համամարդկային արժեքներն են, դրանք անօտարելի են միմյանցից: Բոլոր ժամանակների մարդասիրության լավագույն դրսևորումը պատերազմներ չհրահրելն է: Իհարկե, կյանքի ու մահվան պայքարում մոռացվում է մարդասիրությունը, իր տեղը զիջելով ապրելու անհագ տոչորին, երբ քո առջև կանգնած է թշնամին՝ պատրաստ քեզ սպանելու, այլ բան չի մնում, քան սպանել առաջինը: Այսօր հենց այդ սկզբունքով է առաջնորդվում սահմանին կանգնած զինվորը։

Մարդասեր լինելը չի սահմանափակվում նյութական բարեգործությամբ, մարդը բացի նյութական պակասից ունի նաև հոգևոր կարիքների՝ հաղորդակցվելու, կարծիք կիսելու, խոսելու, սեր և հոգատարություն ստանալու, ուշադրության արժանանալու պահանջներ, քանզի եթե մարդասեր ես` դիմացինիդ պետք է օգնես նաև հոգևոր արժեքներով: Մարդասիրություն է ժպիտը, երջանկություն նվիրելը, հաճոյախոսելը, ցավերը և դժվարությունները կիսելը, կարեկցելը, մարդուն դեպի դրականը մղելը, սեփական ուժերին վստահող և անվախ, անբեկանելի դարձնելը: Մեկ անկեղծ նախադասությունը կարող է կյանք տալ, իմաստ հաղորդել ապրելուն: Մարդասեր մարդու համար պետք է առաջին հորիզոնականում լինի գաղափարը: Նյութական հաջողությունների հասնելն այնքան բարդ չէ, որքան գաղափարներին հավատարիմ լինելն և դրանց իրագործումը, իսկ մարդասիրությունը կանգնած է  բոլոր գաղափարների բուրգի գագաթին: Բարձր ոգու դեպքում հասարակ մետաղը կարող է ոսկուց թանկ շողշողալ: Մարդուն օգնություն ցուցաբերելն էլ ունի իր արժեքը, այն պետք է լինի սիրով, կատարվի մեծ պատասխանատվությամբ և այնպես, որ օգտվողն դրանից լիարժեքության զգացում ստանա: Մարդասիրությունը բարին իր ողջ հմայքով սփռելու մեջ է, մարդասիրությունը արդարությունն է, այն կա՝ օգտագործել է պետք, մադասիրությունը մարդկության համար լումա թողնելու մեջ է, երբ ավարտում ես քո սեփական «եսին» լիցքավորելն, սկսիր մտածել այլոց «եսերի» մասին, միայն թե ոչ ցուցադրական կերպով: 

Շատ անգամ են ինձ խոցել դեպքեր, երբ ծեր տատիկ/պապիկներն արժանացել են անտարբերության և անուշադրության: Շատերը մտածում են, որ նրանք ապրել են իրենց կյանքը, և ուրիշ ոչինչ նրանց պետք չէ, սակայն պետք է ասեմ, որ նրանք ունեն ավելի մեծ ուշադրության կարիք, քան անգամ փոքրիկ երեխան: Նրանք, կարծես, մեծանալով դառնում են յուրահատուկ «փոքրիկներ», որքա՞ն օգնության կարիք է արտացոլված նրանց ծերացած ու բարի աչքերում: Ապրելով իրենց կյանքը, նվիրելով այն իրենց բալիկներին` նրանք հավատում են, որ ունենալու են ամենաանհոգ ծերությունը՝ շրջապատված իրենց փոքրիկ թոռնիկներով: Նրանց նկատմամբ յուրաքանչյուրիս ցուցաբերած փոքրիկ ուշադրությունը հենց կլինի մարդասիրության դրսևորումը:

Ես զավակ եմ մի երկրի, որը ներկայանում է աշխարհին մարդասիրական իմիջով, զավակ ամենանամարդասեր, հայրենասեր, սեփական կյանքը չխնայող զինվոր տվող երկրի: Զինվորը արթուն է, որ ես քնեմ, զինվորը այնտեղ է՝ սահմանին, որ ես ապրեմ խաղաղ երկրում, որ վաղը արթնանամ ու լսեմ Հայաստան անունն՝ որպես պետության: Զինվորը խրամատում է, որ ես իմ բնակարանում լինեմ, զինվորը տեսավ թնդանոթների արհավիրքը և իր ընկերների մահը, որ ես վաղը երջանիկ սրտով ու ընկերներս կողքիս՝ տեսնեմ անկախության օրվան նվիրված հրավառությունները, զինվորի մայրը կորցրեց, որ մեր մայրերը չզգան կորստի ցավը, զինվորը գնաց երկինք, երկրի վրա սրբագրելով իր անունը՝ ԱԶԳԻ ՀԵՐՈՍ․․. Զինվորի կերպարի, նրա քաջության, վեհության, անվախության, նրա հայրենասեր ոգու մեջ է ամփոփված մարդ լինելու արվեստը:

․․․ Կյանքում ինչ մասնագիտություն էլ մեզ կերակրի, ինչ բարձունքների էլ հասնենք, ինչ պաշտոնների էլ բազմենք ու ինչ հարստություն էլ ձեռք բերենք, չպետք է մոռանանք մեր ամենակարևոր, գոյապահպան, հոգին սնող մասնագիտության՝ մարդ լինելու արվեստի մասին։






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Фестиваль «Рыбная неделя» посетили уже более 3 миллиона человек


Спорт в России и мире
Москва

Дептранс Москвы раскрыл детали инцидента на станции метро "Спортивная"


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Итальянская забастовка: Рублёв, Котов и Самсонова вылетели с «Ролан Гаррос», Потапова обыграла Ван Синьюй


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В арктическую экспедицию Росатома может отправиться школьник из Приамурья





Путин в России и мире
Москва

Путин оценил идею создания в Москве памятника из советских монет к юбилею Победы


Лукашенко в Беларуси и мире
Минск

БЕЛТА: Лукашенко и Путин обсудили представительство России на параде в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Баста

Остров Бастой: норвежская тюрьма для особо опасных преступников и мечта каждого заключенного



Москва

Вильфанд: лето в Москве начинается с открытия купального сезона

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net