Միջնորդները կողմերին են փոխանցել հետաքննության առաջարկի նախագիծը
Ինչպես ասված է միջնորդների՝ այսօր տարածած հայտարարության մեջ, նախագահների այդ հանդիպումը նպատակ է հետապնդում վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցությունները:
Համանախագահները մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Նախարարները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ հանձնառությունը: Համանախագահները կողմերի ուսումնասիրության համար նախարարներին են փոխանցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի ներդրման առաջարկների նախագիծը»,- ասված է միջնորդների հայտարարության մեջ: