Օլիմպիական հավաքական. Մաքսիմ Մանուկյան
Ծննդյան թիվ. 10.12.1987 թ. Երեւան
Մարզաձեւ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (85 կգ)
Ընտանիք. Ամուսանացած չէ
Կրթություն. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մարզիչ. Ալեքսան Հովհաննիսյան
Նորամուտ. 2011-ին հանդես է եկել Թբիլիսիի միջազգային մրցաշարում ու պարտություն կրել:
Սպորտային կարիերայի սկիզբը. Առաջին քայլերը սկսել է կատարել 1998 թվականից: Սակայն որոշ ժամանակ անց հեռացել է սպորտից ու 6 տարվա ընդմիջումից հետո մարզումները վերսկսել 2010-ին:
Մարզաձեւի ընտրությունը. Նախ Մաքսիմի կրտսեր եղբայրն է սկսել զբաղվել ըմբշամարտով: Նա էլ հետեւել է եղբոր օրինակին ու առաջին քայլերը կատարել. «Ֆիզիկապես ուժեղ էի, հաղթում էի բոլորին, այդ պատճառով էլ սիրեցի այս մարզաձեւը»:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Համարում է, որ ամեն ինչ դեռ առջեւում է:
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Մարզիչն է
Ունիվերսիադայի արծաթե մեդալակիր է
Նախագծի գործընկեր