Հայաստանի ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշում շարունակում է 110-րդը լինել
Հայաստանի ընտրանին պահպանել է իր դիրքերը եւ զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը: Հայ ֆուտբոլիստները վերջին ընկերական խաղերում 7:1 հաշվով հաղթել են Գվատեմալային ու 4:0 հաշվով՝ Էլ-Սալվադորին:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Արգենտինան 1503 միավորով, Բելգիան (1384 միավոր) երկրորդն է, Կոլումբիան (1328)՝ երրորդը: