Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Июнь
2016

Հովհաննես Վարդումյան. Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը

0
Հովհաննես Վարդումյան.   Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը

Մարդասիրության երեւույթը մարդկության պատմության ամբողջ ընթացքում, գուցե հազվագյուտ մի բան է եղել, որի մասին կարելի է շատ խոսել ու շատ քննարկել: Եվ հասկանալու համար թե մարդասիրությունն ընդհանրապես ինչ է եւ արդյոք մարդ լինելը դա արվեստ է, առաջին հերթին հարկավոր է հասկանալ՝ ով է մարդը եւ ինչ է նա ստեղծել իր շուրջ:

Եթե գնանք անցյալ՝ դեպի այն ժամանակաշրջան, երբ մարդ արարածը գտնվում էր օրինակ քարե դարում, ապա այնտեղ այնքան էլ արվեստի հոտ չի գալիս: Ինչու՞... Որովհետեւ միայն դարերի ընթացքում է մարդկությունը կերտել այն բարդ, խճճված հասարակությունը, որում միայն լավ մարդ լինելն արդեն արվեստ է դարձել: Սա էլ պատասխանն է... Պետք է ընդունել, որ արդի ժամանակներում մարդ լինելը դա իրոք արվեստ է: Բայց չէ՞ որ բոլորս ենք մարդ արարած... Ուրեմն պետք է հստակեցնել: Ոչ թե պարզապես մարդ, այլ լավ մարդ, այսպես կոչված՝ մեծատառով մարդ: Այդ դեպքում ի՞նչ է նշանակում լավ մարդ, ո՞վ է նա եւ ինչո՞վ է դա որոշվում:

Ըստ ընդհանուր չափանիշների՝ լավ մարդը դա այն անհատն է, ով ազնիվ է, բարի, գթասիրտ, ուրիշներին օգնության ձեռք մեկնող, ով իր մեջ խղճահարություն ունի եւ արդար է մոտենում ամեն մի հարցին: Սա ընդհանուր կարծիք է, բայց սա նաեւ խափուսիկ կարծիք է: Ինչու՞... Քանի որ մարդասիրությունը այդքան էլ դրանով չի որոշվում: Իսկ ոչ մի մարդ կատարյալ չէ: Մարդ անկատար է: Միայն աստված է կատարյալ, եթե հիշենք հանճարեղ Նարեկացու ‹‹Մատյանը››: Չկա անթերի մարդ, ով սխալներ ու մեղքեր չի գործում: Կան բացահայտ չարագործներ, ովքեր չգիտեն էլ մարդասիրության մասին, իսկ կան նաեւ այդպիսիք, ովքեր փորձում են մարդ լինել: Նրանք փորձում են չկրկնել նախկին սխալները, փորձում են օգտակար լինել համայն մարդկությանը:

Բայց քեզանից ոչ ոք չի պահանջում, որ դու ամեն կերպ օգուտ հասցնես ամբողջ մարդկությանը: Եվ չի կարելի օգուտ տալու ցանկություն ունենալ պարտավորվածությունից ելնելով: Հարկավոր է անկեղծ մարդասեր լինել եւ ինքնուրույն կանգնել ճիշտ ուղղու վրա: Եվ անպայման չէ փորձել օգտակար լինել համայն մարդկությանը, որպեսզի մարդասեր կոչվել: Երբեմն այնքան քիչ է մեզանից պահանջվում ուրիշին օգնելու համար, իսկ մենք դա չենք ընկալում: Բայց կարող էինք մարդասիրությունից ելնելով, ընդհամենը մեկ ժեստով, մեկ արժանի արարքով կամ մեկ խոսքով օգնել դիմացինին, եւ նա կտեսներ թե ինչ մարդասեր է իրեն օգնած անձնավորությունը: Գուցե նա էլ հետո մարդասեր դառնար: Այսինքն նույնիսկ մեկ մանր արարքով, մի մարդը կարող է ապացուցել մյուս մարդուն, որ գույություն ունի մարդասիրություն: Ու եթե բոլորը գիտակցեն դա, աշխարհը կարող է փոխվել: Նամանավանդ այսօրվա հասարակարգը. ագրեսիա, դաժանություն, նախանձ, չարագործություն, մարդկային կյանքի արժեզրկում... Մարդասիրության ինչպիսի՜ մեծ կարիք է զգացվում այս ամենում: Պրոգրեսի կողմից տարածված քաոսում, ուր մարդկային կյանքը կարծես այլեւս ոչինչ չարժե, ի՜նչ թանկ արժե սովորական մարդասիրությունը, որն ընդունակ է փրկել երկիրը փլուզումից: Մտքին է գալիս հայտնի արտահայտությունը, որ յուրաքանչյուր իրավիճակում հարկավոր է մարդ մնալ: Ինչ էլ քեզ բաժին չհասնի, դու պարտադիր պետք է չկորցնես քո մարդկային տեսակը: Սա իրոք արվեստ է դառնում: Ու կատարյալ հաճույք է հետեւել այդ մարդ լինելու արվեստին, օրինակ վերցնել դրանից: 

Չկա ավելի վեհ երեւույթ, քան սեփական անձի զոհաբերությունը հանուն ուրիշների, հանուն մարդասիրության ու հանուն բարոյականության: Եվ այդպիսի դեպքեր շատ կան պատմության մեջ, երբ մի մարդ զոհաբերել է իրեն հանուն ճիշտ գաղափարի, դրանով օրինակ ծառայելով մյուսներին: Եվ մենք տեսնում ենք, որ այդպիսի մարդ լինելը բարձր արվեստ է: Ուրեմն հարկավոր է փոխվել: Ինչպե՞ս փոխել աշխարհը դեպի լավը... Դա շատ բարդ է, համարյա հնարավոր չէ: Բայց մենք կարող ենք փոխել ինքներս մեզ: Կարող ենք մի այնպիսի արարք գործել, որը կստիպի ուրիշներին մտածել: Ճիշտ է, մարդիկ երբեք չեն նկատում սեփական մեղքերը, բայց հարկավոր է հասկանալ դա եւ իմի բերել մեր կյանքը: Ու՞մ ենք մենք օգտակար եղել, ու՞մ ենք վատություն արել, քանի՞ հոգուց պետք է ներողություն խնդրենք եւ այլն... Ինչպիսի գործողություններ պետք է անենք, որպեսզի չարիքը պակասի: Եվ եթե ամեն մարդ մտածի սրա մասին՝ աշխարհը կփոխվի: Ուրիշ տարբերակ չկա: Պարզապես պետք է սովորենք զիջել եւ ներել միմյանց: Չկա ավելի արդար ու ճիշտ բան: Զիջողականությունն ու ներողամտությունը ամենամաքուր հատկություններն են: Մարդ պետք է արթնացնի իր միջի խիղճը եւ ապրի այդ խղճի կանոններով:

Ի՞նչ է իրենից ներկայացնում սովորական մարդկային ժպիտը: Մի՞թե դա այդքան դժվար բան է, որ մենք չենք կարող տալ մեկս մյուսին: Շատ հեշտ է: Դե ուրեմն պետք է սովորել պարզապես ժպտալ մեկս մյուսի երեսին: Ժպտալ ու հույս պարգեւել: Գուցե կա մեկն, ով այդքա՜ն է դրա կարիքը զգում: Լինում է այդպես, երբ ամբոխի մեջ մի մաքուր դեմքի արտահայտություն ես հանդիպում եւ թվում է թե մեղքերի թողություն ստացար: Այսինքն ընդհամենը մեկ փոքր արարքով, մենք ի զորու ենք շատ բան փոխել: Ուղակի ամեն մեկը պետք է հետեւի իրեն եւ փորձի գնա ճիշտ ճանապարհով: Հենց այդպիսի մարդկանց վրա է բռնվում այս աշխարհը: Եվ միայն դրանից հետո մենք ՄԱՐԴ կոչվելու պատվին կարժանանանք:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о ходе строительства Троицкой линии метро


Спорт в России и мире
Москва

Собянин рассказал о ходе строительства Троицкой линии метро


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Потапова проиграла Остапенко во втором круге турнира WTA 1000


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Ежемесячную денежную выплату получают более 1,6 млн пострадавших от радиации





Путин в России и мире
Москва

ПРЕДСТАВИТЕЛИ РУКОВОДСТВА РОСГВАРДИИ ПРИНЯЛИ УЧАСТИЕ В ИНАУГУРАЦИИ ПРЕЗИДЕНТА РОССИИ


Лукашенко в Беларуси и мире
Минск

Марина Василевская передала Александру Лукашенко флаг Беларуси, побывавший на МКС




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Мечтающего по победе Киева Макаревича* проверят на экстремизм


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Эдит Пиаф

В театре «Модерн» состоялась премьера моноспектакля «Исповедь счастливой женщины. Эдит Пиаф»



Москва

«Верди-гала» при информационной поддержке Relax FM

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net