Հայաստանի առաջնությունում 2 աթլետներ Օլիմպիական ուղեգիր են նվաճել
Եռացատկում 16,85 մ արդյունքով ուղեգիր է նվաճել երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Լեւոն Աղասյանը: 200 մետր վազքում էլ անգերազանցելի է եղել 15-ամյա Գայանե Չիլոյանը: Նա ցույց է տվել 23.16 արդյունք ու ամռանը կմեկնի Ռիո:
Մինչ այդ ուղեգիր էր ապահովել հեռացատկորդ Ամալյա Շառոյանը, վազորդ Դիանա Խուբեսերյանի արդյունքն էլ աթլետիկայի միջազգային ֆեդերացիան դեռ պետք է հաստատի: