Լիլիթ Գալոյանը ԵԱ-ի 3-րդ տուրում հաղթանակ է տոնել
Լիլիթ Գալոյանը հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Իրինա Ուտիցկայային:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները ոչ-ոքի են խաղացել: Մարիա Կուրսովան միավորները կիսել է Ջովանկա Հուսկայի (Անգլիա), Լիլիթ Մկրտչյանը՝ Անա Մատնաձեի (Իսպանիա), իսկ Մարիա Գեւորգյանը՝ Անաստասիա Սազոնովայի (Ռուսաստան) հետ:
Կուրսովան վաստակել է 2,5 միավոր ու առաջատարներից հետ է կես միավորով: Մկրտչյանն իր ակտիվում ունի 2 միավոր: