Զոհված երեք զինծառայողի ընտանիք բնակարան է ստացել Երեւանում
Քաղաքապետարանում նշել են, որ 2-րդ կարգի զինհաշմանդամ, կամավորական Սարգիս Խալաֆյանի` 4 անձից բաղկացած ընտանիքին բնակարան է հատկացվել Քանաքեռ 14-րդ փողոցի 40 շենքում (85.16 քմ):
Պայմանագրային զինծառայող Հրաչյա Մուրադյանի ընտանիքին՝ կնոջն ու անչափահաս երեք երեխաներին, բնակարան է հատկացվել Քանաքեռ 14-րդ փողոցի 38/1 շենքում հատկացվել է (85.16 քմ):
Ժամկետային զինծառայող Մանվել Գեւորգյանի` 3 անձից բաղկացած ընտանիքն էլ բնակարան է ստացել Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի հ.10 շենքում (60.63 քմ):