ՀՀ ՊՆ պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցում է բազմազգ համաժողովին
ՀՀ ՊՆ-ում նշել են, որ պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը:
Համաժողովի ընթացքում Դավիթ Տոնոյանի հանդիպումներ է ունեցել Վրաստանի եւ այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էլ հանդիպել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ:
Հանդիպումների օրակարգում եղել է գործընկեր պետությունների հետ երկկողմ պաշտպանական համագործակցության եւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը: