Ամերիկացի գեներալը մասնակցել է մարշալ Բաբաջանյանի արձանի բացմանը
Արձանը բացվել է Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի հարակից պուրակում:
Արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Ֆրեդերիկ Բեն Հոջեսը (Frederick Benjamin (Ben) Hodges), ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի նահանգի հրամանատար գեներալ-մայոր Լի Տաֆֆանելլին եւ օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ:
Երեւանի պատվավոր քաղաքացի, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը եւ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ՀՀ նախագահին հանձնել են խորհրդանշական նվեր. մարշալ Բաբաջանյանին պատկանող շախմատը՝ ընծայված զորավարի ժառանգների կողմից:
Արձանի քանդակագործն է Համլետ Մատինյանը, ճարտարապետը` Միքայել Միսակյանը: