Հայաստանի ֆուտբոլի չեմպիոնը կորոշվի վերջին տուրում
«Ալաշկերտը» հյուրընկալվելիս նախավերջին տուրում չի կարողացել հաղթել «Շիրակին»: Գյումրիի թիմն ուժեղ է եղել 3:2 հաշվով ու թույլ չի տվել «Ալաշկերտին» ժամանակից շուտ չեմպիոն հռչակվել: Թիմն իր ակտիվում ունի 52 միավոր ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նրան հետապնդող «Շիրակը» զիջում է ընդամենը 3 միավոր: Եռյակը եզրափակում է «Փյունիկը» 45 միավորով: Երեւանյան թիմը 2:1 հաշվով հաղթել է «Միկային»:
Տուրի մյուս խաղում էլ «Գանձասար-Կապանը» 2:0 հաշվով ուժեղ է եղել «Արարատից»: