Արցախում քննարկվել են պաշտպանական բնագծերին վերաբերող հարցեր
Պաշտպանության բանակում նշել են, որ ծառայողական խորհրդակցությանը, միավորման եւ զորամասերի հրամանատարական կազմից բացի՝ մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալներն ու շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը:
Խորհրդակցություն ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագծի հարավային եւ հարավարեւելյան ուղղությամբ իրականացվող բանակային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարն ըստ ուղղությունների ներկաներին տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ: