Հռոմի Պապի այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»
Երեւան: Մեդիամաքս: Հաստատվել են հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի՝ Հայաստան այցի կարգախոսը եւ տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ:
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Հռոմի Պապի՝ Հայաստան այցի տարբերանշանը շրջանաձեւ է, որի հիմքում Խոր Վիրապի վանքի եւ բիբլիական Արարատ լեռան պատկերն է:
Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը եւ դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում ներառված են նաեւ երկու եկեղեցիների զինանշանները:
Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:
Այցի օրակարագի մասին կարող եք կարդալ այստեղ: