Bild. Մխիթարյանն ու «Բորուսիան» նոր պայմանագիր չեն կնքի
Ըստ աղբյուրների՝ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան ցանկանում են, որպեսզի պայմանագրում հստակ նշվի ֆուտբոլիստի հրաժարագինը, ինչին կողմ չի գերմանական ակումբը:
Մյուս կողմից, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, այդ թվում «Չելսին» ու «Արսենալը»: Նշվում է, որ մինչեւ մայիսի վերջ հայտնի կդառնա, թե որ ակումբն ի վերջո կընտրի Մխիթարյանը: