Դմիտրի Մեդվեդեւը Երեւան կժամանի
Մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
ԵԱՏՄ երկրների վարչապետների հանդիպումը Երեւանում պետք է կայանար ապրիլի 7-ին, սակայն տեղափոխվեց, քանի որ նրանցից ոմանք կարծեցին, որ դրա անցկացումը Երեւանում կարող է դիտարկվել որպես աջակցություն Հայաստանին՝ Արցախում լարված իրավիճակի լույսի ներքո:
Ապրիլի 7-ին ընդունելով Դմիտրի Մեդվեդեւին, ՀՀ նախագահը, մասնավորապես, ասել էր.
«Ցավում եմ, որ ԵԱՏՄ մասնակից երկրներից մեր որոշ գործընկերներ հրաժարվել են գալ Երեւան՝ նախօրոք ծրագրված միջոցառմանը մասնակցելու նպատակով: Ես չգիտեմ, դրանով նրանք որքանով օգնեցին Ադրբեջանին, բայց որ հաստատապես գցեցին մեր կազմակերպության հեղինակությունը, դա միանշանակ է»: