Ազգային ժողովը հարգել է Պոնտոսում ցեղասպանված հույների հիշատակը
«Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օրն է: Ողջ աշխարհի հույները խնկարկում են իրենց հայրենակիցների հիշատակը, որոնք ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայում` Զմյուռնիա քաղաքում եւ Պոնտոսի սեւծովյան առափնյա տարածքներում:
Հիշեցնեմ, որ անցյալ տարի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց հայտարարություն, որով դատապարտեց Օսմանյան Թուրքիայի կողմից հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը»,- հայտարարել է Գալուստ Սահակյանը:
Այնուհետ Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է ցեղասպանված հույն նահատակների հիշատակը: