Գնդակային հրաձգության առաջնությունում ռեկորդներ են սահմանվել
Մարզիկները մրցել են գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններից:
Օդամղիչ հրացան վարժությունում Հայաստանի ռեկորդներ են սահմանել Հրաչիկ Բաբայանը եւ Մարիամ Միքայելյանը, եզրափակչում էլ՝ Հայկ Բաբայանը: Վազող թիրախ՝ խառը վազք վարժությունում Հայաստանի սպորտի վարպետի ցուցանիշ է գրանցել Գոհար Հարությունյանը:
Մրցումներին հետեւել է Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Նա հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանի հետ քննարկել է երկրում առկա հրաձգարանների վիճակը՝ շենքային պայմանները, սեփականության ձեւը, մրցումների համար առկա մարզագույքը:
«Բազմաթիվ անգամներ եմ կրկնել, որ հրաձգությունը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, այդ իսկ պատճառով այն գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Արդեն իսկ կա որոշում Հայաստանի բոլոր մարզերում ունենալ հրաձգարաններ: Բոլորս պետք է հրաձիգներ լինենք՝ միշտ պատրաստ պաշտպանելու մեր հայրենիքը»,- ասել է նախարարը: