ՌԴ զինծառայողները ՀՀ-ում վարժանքներ են իրականացնում «Ինֆաունա»-ով
Նորակոչիկները կսովորեն ռադիոհետախուզման եւ ռադիոճնշման տարբեր ռեժիմներում հայտնաբերել կարեւորագույն թիրախներն ու ՌԷՊ օբյեկտները՝ բարձրադիր շրջանի շոգ եղանակային պայմաններում:
«Ինֆաունա» համալիրների օպերատորները պարապմունքների ընթացքում կսովորեն «Նավոդչիկ» եւ «Օռլան» անօդաչու սարքերի օգնությամբ կատարել անօդաչու թռչող սարքերի որոնում եւ որսում:
«Ինֆաունա» ժամանակակից ՌԷՊ համալիրների եւ ռադիոհետախուզման սարքավորման կիրառման հմտությունները զինծառայողները կցուցաբերեն մարտական մասնագիտական վարժանքների ընթացքում, որոնք տեղի են ունենալու ուսուցման ամառային շրջանում «Կախմուդ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում: