Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2016

Հովիկ Փանոսյան. Կենսաբանությունն ինձ դարձրել է իր զինվորը

0
Հովիկ Փանոսյան. Կենսաբանությունն ինձ դարձրել է իր զինվորը

Մեդիամաքսը շարունակում է «Գիտամարդ» նախագիծը: Խորագիրը պատմում է այն մարդկանց մասին, ովքեր հասկացել են, որ իրենց կոչումը հետազոտող լինելն է եւ, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոշել են էներգիան, ներուժն ու ժամանակը ներդնել գիտության մեջ: Ինչո՞վ է զբաղվում գիտնականը, ո՞րն է նրա առօրյա գործունեությունը եւ որո՞նք են գիտությամբ զբաղվելու մոտիվացիաները: Նախագծի նպատակն է բարձրաձայնել գիտության առաջընթացի եւ հաջողությունների, գիտություն-հասարակություն-տնտեսություն կապի կարեւորության մասին, մասսայականացնել գիտությունն ու բարձրացնել հանրային հետաքրքրվածությունը:

Կենսաբանությունը գիտություն է, որը փորձում է բացահայտել կյանքի առեղծվածը: Այդ առեղծվածի բացահայտմամբ տարված է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի մանրէաբանության, մանրէների եւ բույսերի կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովիկ Փանոսյանն ընտրել իր մասնագիտությունը:

Գիտության զինվորը

«Ակնթարթի պես անցած իմ կյանքի լավագույն հինգ ուսանողական տարիները քայլ առ քայլ իմ առջեւ բացեցին գիտության դռները ու ինձ դեմ հանդիման կանգնեցրեցին ընտրության առջեւ: Սակայն անգամ չհասցրեցի երկմտել, խորհել, կենսաբանությունն ինձ կլանել էր արդեն ու դարձրել իր զինվորը: Չգիտեմ, ինչքանով է հիմնավորված, բայց կարծիք կա, որ մասնագիտությունը մարդու մեջ կերտում է որակներ: Իմ սեփական փորձով կարող եմ փաստել, որ, այո, կենսաբանությունը իմ մարդկային հոգեկերտվածքում որակներ է խմբագրել: Կյանքը ամենաթանկ արժեքն է եւ, հետեւաբար, մասնագետը, որի առաքելությունը կյանքի ուսումնասիրությունն է՝ իր բոլոր դրսեւորումներով, պարտավոր է լինել առնվազն նրբանկատ ու շատ զգույշ»,- ասում է նա:

«Կենսաբանությունը ընտրեց ինձ»

Դեռեւս պատանեկությանս տարիներին հրապուրված էր բնագիտությամբ, բայց երբեւէ չէր պատկերացնում, որ կդառնա այս մասնագիտության կրողը:

Կկրկնուսույցի մոտ պարապունքների չհաճախած Հովիկը, դպրոցն ավարտելուց հետո, ոչ այնքան վստահ իր կարողություններին, դիմում է Երեւանի պետական բժշկական համալսարան, բայց ձախողում: Այս ձախողումը համառ բնավորությամբ ապագա գիտնականին չի հիասթափեցնում:

«Ուժերի ամբողջ լարումով սկսեցի նախապատրաստվել հաջորդ տարվա ընդունելության քննություններին: Տարիների հեռվից պիտի հասկանայի, թե ինչ ճակատագրական պիտի լիներ հայտի վերջին տողում կենսաբանություն մասնագիտությունը նշելու հանգամանքը: Անգամ չգիտեի այդ մասնագիտության մասին ու պարզապես նշեցի հայտում՝ վերջին տողը դատարկ չթողնելու համար: Հիմա կարող եմ հաստատապես ասել, որ ոչ թե ես ընտրեցի իմ մասնագիտությունը, այլ ճակատագրորեն դա ինձ տրվեց, կամ էլ կենսաբանությունը ընտրեց ինձ: Հետո պիտի գային տարիներ, դեպքեր, մարդիկ, որոնք դանդաղ ու մանրակրկիտ պիտի իմ մեջ կերտեին կենսաբան մասնագետին»,- պատմում է նա:

Ծայրահեղ պայմաններում ապրող մանրէները

Խումբը, որի հետ աշխատում է Հովիկ Փանոսյանը, զբաղվում է էքստրեմոֆիլ մանրէների ուսումնասիրությամբ: Դրանք այն մանրէներն են, որոնք ապրում են ֆիզիկական, քիմիական կամ ֆիզիկաքիմիական ցուցանիշների ծայրահեղ արժեքների պայմաններում, որտեղ այլ օրգանիզմների գոյատեւումը գրեթե անհնար է:
[[gallery1]]
«Ցանկացած ֆիզիկաքիմիական ցուցանիշ բնության մեջ դրսեւորվում է արժեքների լայն տիրույթով: Երբ այդ ցուցանիշները դրսեւորվում են իրենց ծայրահեղ արժեքներով, ապա այդ պայմաններում հայտվում են, այսպես կոչված, ծայրահեղասեր կամ էքստրեմոֆիլ մանրէներ, որոնց ուսումնասիրությամբ էլ զբաղվում ենք մենք: Օրինակ՝ բնության մեջ կան այնպիսի էկոհամակարգեր, որոնցում ջերմաստիճանային պայմանները նպաստավոր չեն կենդանի օրգանիզմների ոչ գոյատեւման, ոչ բազմացման համար: Ջերմաստիճանային գործոնի շատ բարձր եւ շատ ցածր արժեքներում կենդանի օրգանիզմների գոյատեւման հնարավորությունը նավազագույնի է հասնում, կամ նույնիսկ հնարավոր չէ, բայց արի ու տես, որ կան մանրէներ, որոնք այդպիսի պայմաններում ոչ միայն կարող են գոյատեւել, այլեւ բազմանալ: Եվ այդ էկոհամակարգերը միայն այդպիսի մանրէներով են համալրված: Նույն կերպ կարող ենք քննարկել աղային գործոնը: Աղը կենցաղում կիրառվում է նաեւ որպես մանրէազերծիչ միջոց. աղի բարձր կոնցենտրացիաների պայմաններում գրեթե ոչ մի կենդանի օրգանիզմ չի կարող ապրել: Բայց կան մանրէներ, որոնք կարող են աղի գերհագեցած լուծույթում գոյատեւել: Ես նշեցի միայն ջերմաստիճանային եւ աղային գործոնները, բայց դա կարելի է դիտարկել ցանկացած այլ գործոնի օրինակով»,- ասում է գիտնականը:

Հայաստանում կան նման պայմաններով էկոհամակարգեր, օրինակ՝ երկրաջերմային աղբյուրները, որոնց միկրոբիոտան ներկայացված է ջերմասեր մանրէներով: Այս մանրէների կենսաբազմազանությունը ոչ միայն հետաքրքիր է նոր տեսակների հայտնաբերման, դրանց հարմարվողականության մեխանիզմների պարզաբանման եւ կյանքի ծագման առեղծվածի վերծանման առումով, այլեւ կարեւոր տեղեկություն է տալիս երկրի ընդերքում տեղի ունեցող գործընթացների մասին, որոնք արժեքավոր կարող են լինել թե հանքարդյունաբերության, թե սեյսմոլոգիայի համար:

Մանրէները, որոնք մեկուսացվում են նման վայրերից, հեռանկարային են կենսատեխնոլոգիայում կիրառության տեսանկյունից: Այդ մանրէները արժեքավոր ֆերմենտներ (մոլեկուլներ, որոնք կենդանի համակարգերում արագացնում են ռեակցիաների ընթացքը) են արտադրում: Ի տարբերություն նորմալ պայմաններում ապրող մանրէների, սրանց ֆերմենտները, որոնց կոչում են թերմոզիմներ, ավելի ջերմակայուն են եւ ավելի ակտիվ են գործում: Եթե անհրաժեշտ է կենսատեխնոլոգիական արտադրությունում ինչ-որ կենսաբանորեն ակտիվ նյութ սինթեզել, ջերմասեր մանրէների ֆերմենտների օգտագործումը գործընթացը դարձնում է կրկնաշահավետ:

Այժմ լաբորատորիայում ուսումնասիրում են Քարվաճառի (Արցախ) երկրաջերմային աղբյուրից մեկուսացված մանրէներ, որոնք ապրում են 70 ºC ջերմաստիճանային պայմաններում, եւ Հայաստանում մեկուսացված մանրէային կենսաբազմազանության եզակի նմուշներ են, որոնց ամբողջական գենոմները վերծանված են: Այդ մանրէներից մեկը կիրառական մեծ պահանջարկ ունեցող օսլան ճեղքող ֆերմենտի՝ ամիլազի, իսկ մյուսը՝ պոլիմերազների ակտիվ արտադրիչներ են: Վերջինս նաեւ արտադրում է կարոտինոիդներ, որոնք բավական հետաքրքիր կիրառություն կարող են ունենալ որպես գունավորիչ նյութեր եւ հակաօքսիդանտներ:

«Այս ջերմասեր մանրէի տեսակն ամբողջ մոլորակի վրա առայժմ երեք կետում է մեկուսացվել եւ ուսումնասիրվել: Այս մանրէն արտադրում է մի ջերմակայուն ֆերմենտ՝ ԴՆԹ պոլիմերազ, որը բավական լայն կիրառություն ունի մոլեկուլային կենսաբանությունում: Այդ ֆերմենտի կիրառմամբ մենք կարող ենք ցանկացած գենի միլիոնավոր պատճեններ ստանալ շատ կարճ ժամանակահատվածում: Մենք այժմ փորձում ենք անջատել նաեւ այդ ջերմասեր մանրէի կարոտինոիդները՝ պարզելու համար դրանց կիրառման հնարավորությունները»,- ասում է Հովիկ Փանոսյանը:

Ուսումնասիրություններ՝ Սեւանա լճում

Նաեւ Ավանի աղի հանքի եւ Սեւանա լճի մանրէներն են ուսումնասիրում:

«Առ այսօր Սեւանա լճի մանրէային, նկատի ունեմ պրոկարիոտային կենսաբազմազանությունը բավարար ուսումնասիրված չէ: Ցավոք, Սեւանա լճի մանրէային կենսաբազմազանության ուսումնասիրությունը շատ բարդ ու թանկարժեք է: Բավական շատ ենթակառուցվածքներ, տեխնիկական եւ ֆինանսական միջոցներ են պահանջվում, որպեսզի Սեւանա լճի մանրէաբանական հետազոտությունները լինեն համակարգված ու համալիր: Մասնավորապես, տեխնիկական սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս նմուշահանում իրականացնել լճի հատակային նստվածքներից: Այսուամենայնիվ, փորձում ենք իրականացնել այն ինչ հնարավոր է մեր պայմաններում»,- ասում է կենսաբանը:

Հովիկ Փանոսյանը համոզված է, որ Սեւանը հետաքրքիր կենսաբազմազանություն է ամբարում իր մեջ` որպես բարձրադիր լիճ, քաղցրահամ ջրի աղբյուր, էքստրեմալ ապրելավայր: Այն ջերմաստիճանային գործոնի բացասական շեղմամբ կենսամիջավայր է, որին հարմարված մանրէներն էլ ունենան իրենց մենահատուկ առանձնահատկություններ, որոնք հեռանկարային կարող են լինել կենսատեխնոլոգիայում:

«Բացի այդ, Սեւանի մանրէաբանության ուսումնասիրությունը առանցքային նշանակություն ունի էկոլոգիական տեսանկյունից՝ ջրային էկոհամակարգի տրոֆիկ մակարդակը գնահատելու համար: Դա հատկապես կարեւորվում է Սեւանի լճի ջրի մակարադակի տատանումների պայմաններում էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար համալիր միջոցառումները մշակելիս»:
[[gallery2]]
Սեւանա լճի ուսումնասիրությունների շրջանակում համագործակցում են Վրաստանի հետ, ունեն դրամաշնորհ, որով գիտնականները ոչ միայն կենսաբազմազանությունն են ուսումնասիրում, այլեւ խնդիր են դրել պարզելու, թե որքանով կարող են Սեւանա լճի մանրէները լինել հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ապահովող գեների կրողներ եւ ինչ մեխանիզմներով կարող են դրանք փոխանցել ախտածին մանրէներին:

Հակաբիոտիկների չվերահսկվող կիրառումը, ինչպես բացատրում է գիտնականը, բերել է մի այնպիսի վիճակի, որ բազմաթիվ ախտածին մանրէներ դրանց նկատմամբ կայունություն են ձեռք բերել: Եթե նախկինում հակաբիոտիկների կիրառումը արդյունավետ էր այս կամ այն հիվանդության հարուցիչի դեմ պայքարելու համար, ապա այսօր այդ նույն հակաբիոտիկը կարող է օգտավետ չլինել: Այս երեւույթը մանրէների էվոլյուցիայի հետ է կապված եւ պայմանավորված է որոշակի հատկանիշների ձեռքբերումով, որոնք դրանց դարձնում են ավելի կայուն հակաբիոտիկների նկատմամբ:

Գեների փոխանցման մեխանիզմով հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ապահովող գեները, որոնք կարող են ամենեւին էլ ոչ ախտածին մանրէի գենոմում պարունակվել, կարող են փոխանցվել ախտածին մանրէին՝ կայուն դարձնելով դրանց հակաբիոտիկների նկատմամբ:

«Մեր խնդիրն էր հետազոտել եւ պարզել ջրային էկոհամակարգերում, այդ թվում` Սեւանա լճում նման գեներ կրող մանրէների առկայությունը: Մեր ուսումնասիրություններում մանրէների թիրախային խումբը աղիքային խմբի բակտերիաներն են, որոնք կարող են աղիքային տարբեր վարակների հարուցող մանրէներին փոխանցել այդ ինֆորմացիան: Մեր խնդիրն է նաեւ պարզել, թե ինչ ճանապարհներով կարող է փոխանցվել այդ ինֆորմացիան, ինչքանով կարող են բնական միջավայրում ապրող, հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ունեցող այդ գեները Սեւանա լճի մանրէներից տեղափոխվել ախտածին մանրէներին: Ուսումնասիրությունները ներկայում շարունակվում են»,- պատմում է նա:

Գիտության ոլորտի խնդիրներին համակարգային լուծում է պետք

Խնդիրները, որոնք կան գիտության ոլորտում, ինչպես նկատում է գիտնականը, միայն Հայաստանում առկա չեն. պարզապես այդ խնդիրները մեզ մոտ ավելի սուր են դրվում:

«Եվ դա ողջունելի է, դա փաստում է, որ կրթության ու գիտության արժեքը գնահատող հայ հասարակությունը անտարբեր չէ գիտության խնդիրների նկատմամբ: Գիտության՝ որպես ազգային մարտավարության ընկալումը մեզանում դեռ իր ձեւավորման կամ ավելի շուտ՝ վերաձեւակերպման փուլում է: Մենք ավելի շատ խոսում ենք, հիմնավորված կամ ենթադրական կարծիքներ ենք հայտնում, առաջարկում լուծումներ, սակայն սա այն հարթակն է, որտեղ պատրաստի դեղատոմսեր սովորաբար չեն լինում: Եթե անմիջապես պատասխանեմ ձեր հարցադրմանը, պիտի թվարկեմ հայտնի տեխնիկական, ֆինանսական եւ ամենակարեւորը՝ կադրային խնդիրները գիտության ոլորտում: Դժվարանում եմ պատասխանել, թե ինչպես եմ տեսնում դրանց լուծումները: Ինչ որ ասեմ, կլինի ոչ ամբողջական կամ առնվազն իմ տեսլականը: Իսկ գիտության խնդիրները անձի կամ անհատի տեսանկյունով չի լուծվի, համակարգային մոտեցում է պետք: Անելիքները շատ են, ու դրանք ենթադրում են անընդհատ ու անդուլ աշխատանք: Նվազագույնը, որ պահանջվում է մեզանից այսօր, յուրաքանչյուրս մեր տեղում ու մեր գործով անմնացորդ աշխատելն է: Դա դանդաղ, բայց հաստատուն հաջողության գրավականն է»,- ասում է նա:

Հովիկ Փանոսյանը կարծում է, որ պետք է սովորել նաեւ գիտությամբ զբաղվելու խնդիրները չպայմանավորել միայն պետության ոչ պատշաճ հոգածությամբ: Նա չի ժխտում, որ կա այդ խնդիրն ու գիտության պատասխանատուները միշտ հետեւողական պիտի լինեն պետության ուշադրության կիզակետում պահել ոլորտը: Բայց, ինչպես նշում է նա, անհրաժեշտ է վերանայել այսօր մեզանում գերակշռող կարծրատիպերը, գիտության առաջընթացը միայն դրանով պայմանավորելը:
[[gallery3]]
«Մենք վերջին երկու տասնամյակներում հայտնվել ենք բոլորովին այլ իրավիճակում, հետեւաբար՝ լուծումներն էլ պիտի լինեն թելադրված այդ իրավիճակից: Երկարատեւ ընդմիջումից հետո ձեւավորման նոր փուլում է գիտությամբ զբաղվող մարդկանց սերնդափոխությունը, որն անցնցում ու դանդաղ մեզ պիտի դուրս բերի ժամանակի հրամայակաները պատվով ընդունող ու, ինչո՞ւ չէ, այդ խնդիրները հաղթահարող նոր մակարդակի վրա: Ես ուզում եմ հավատալ դրան»:

Գիտությունը նվիրյալների շնորհիվ է կերտվում

Հովիկ Փանոսյանը նկատում է, որ կրթությունը հնարավոր չէ տարանջատել գիտությունից, եւ դրանք փոխպայմանավորող, իրարից ածանցվող ոլորտներ են.

«Գիտության կարեւորագույն առաքելությունն է գիտելիքի, փորձի փոխանցումը սերնդներին, որը մենք կոչում ենք կրթություն: Հետեւաբար, խնդիրները, որոնք կան գիտության ոլորտում, անմիջականորեն ազդում են նաեւ կրթության վրա: Մեր օրերում քիչ են ուսանողներ, որոնք ընտրում են գիտության բարդ ու ֆինանսապես ոչ այնքան ապահով զբաղմունքը: Բայց, բարեբախտաբար, կան նվիրյալներ: Այսօր հենց այդպիսի նվիրյալների շնորհիվ է կերտվում գիտությունը: Եվ դա միշտ էլ այդպես է եղել: Ինչ վերաբերում է աշակերտների պակաս հետաքրքրվածությանը բնագիտության նկատմամբ, մասնագիտության բերումով ես շատ եմ ճամփորդում եւ փոքրիշատե հաղորդ եմ արտասահմանում բնագիտության նկատմամբ աշակերտների կամ ուսանողների մոտիվացման խնդիրներին: Պատկերը գրեթե նույնն է: Թող մեծամտություն չթվա, բայց գիտությամբ զբաղվելը ոչ բոլորին է տրված: Դա է հիմնական պատճառը: Իհարկե, կան հայտնի դասական մոտեցումներ մանկավարժության մեջ, որոնք պիտի մոտիվացնեն, հետաքրքրություն առաջացնեն աշակերտների շրջանում, բայց, այնուամենայնիվ, գիտությամբ զբաղվելը ոչ այնքան ընտրություն է, որքան կանխորոշված առաքելություն»:

Մարի Թարյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал, как Москва заботится о ветеранах Великой Отечественной войны


Спорт в России и мире
Москва

Футбольный турнир «Вызов» для студентов станет частью праздничных мероприятий ко Дню Победы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Анастасия Павлюченкова

Павлюченкова официально аккредитовала на турнир в Риме двух своих собак


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Песков: погода не является препятствием для проведения парада Победы





Путин в России и мире
Москва

Президент Путин 9 мая заявил, что Запад пытается исказить правду о Второй мировой войне


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко высоко оценил организацию парада Победы в Москве




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

В Москве налоговая потребовала взыскать долг с Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт в честь 9 мая завершился в Петрозаводске совместным исполнением песни «День Победы»



Москва

Глава Воскресенска поздравил ветерана ВОВ с праздником

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net