ԵԱ. Հայտնի են հայ շախմատիստների մրցակիցները
Երեկ կայացել է վիճակահանությունն, ու Հայաստանի ներկայացուցիչներն իմացել են իրենց մրցակիցներին:
Գաբրիել Սարգսյանն ուժերն է չափելու Գաբրիել Գաեվիլլերի (Շվեյցարիա) հետ, Հրանտ Մելքումյանը` Ռոբերտ Վելեսկիի (Մակեդոնիա), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Ֆիլկի Քսելադինի (Ֆրանսիա), Հովհաննես Գաբուզյանը՝ Աժետ Մահմուտի (Կոսովո):
Արման Փաշիկյանի մրցակիցը Ֆեհիմ Քորոլին (Կոսովո) է, Զավեն Անդրիասյանը կմրցի Գզիմ Բյուտուքի (Կոսովո) հետ, իսկ Սամվել Տեր-Սահակյանն ու Մանուել Պետրոսյանը համապատասխանաբար Ռիզա Բրեգուի (Ալբանիա) եւ Ֆաիկ Շատրիի (Կոսովո) հետ: