123ru.net
Медиамакс
Май
2016

Ադրիանե Օհանեսյան. «Երբեմն արտասվել աշխատանքի ընթացքում»

0

Աշխարհի լքված անկյուններում պատերազմն ու հակամարտությունները լուսանկարած հայազգի Ադրիանե Օհանեսյանը արժանացել է ֆոտոլրագրության ասպարեզում հեղինակավոր Anja Niedringhaus Courage 2016 մրցանակին:

Anja Niedringhaus Courage մրցանակը, որը ենթադրում է $20 հազ. պարգեւատրում, ստեղծվել է Կանանց մեդիայի միջազգային հիմնադրամի (International Women’s Media Foundation) կողմից՝ ի հիշատակ Associated Press գործակալության ֆոտոլրագրող, Պուլիտցերյան մրցանակակիր Անյա Նիդրինգհաուսի, որը երկու տարի առաջ զոհվեց Աֆղանստանում իր մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:
[[gallery1]]
Մրցանակը շնորհվում է համաշխարհային թեմաներ լուսաբանող կին ֆոտոլրագրողներին:

Ադրիանե Օհանեսյանն արտահաստիքային ֆոտոլրագրող է, որը ներկայում բնակվում է Նայրոբիում: Նա ծնվել է Նյու Յորքում, սովորել Կոլորադոյի քոլեջում եւ Լուսանկարչության միջազգային կենտրոնում: Նրա ֆոտոխցիկը ֆիքսել է Սուդանի, Հարավային Սուդանի եւ Դարֆուրի հակամարտությունները, իսկ լուսանկարները տպագրվել են The Wall Street Journal, National Geographic, Time պարբերականներում:

«Իմ լուսանկարները փաստագրում են այն, ինչին ես ականատես եմ եղել աշխարհի կողմից մոռացված վայրերում: Ես հուսով եմ, որ մարդիկ, որոնց ես լուսանկարել եմ, կզգան, որ իրենց լուսանկարներն արտաքին աշխարհին պատմում են իրենց կյանքի հանգամանքների մասին»,- ասում է Ադրիանե Օհանեսյանը:

Հայազգի ֆոտոլրագրողը հույս ունի, որ իր լուսանկարները սթափության կոչ կլինեն աշխարհի համար:
[[gallery2]]
«Լուսանկարչություն սովորելու ընթացքում հասկացա, թե ինչպես կարող է իմ ֆոտոխցիկն օգնել ինձ՝ մուտք գործելու մարդկանց կյանք եւ բացահայտելու այն: Հենց այդպես ես սկսեցի լուսանկարել: Լուսանկարչությունը դարձավ այն դուռը, որն ինձ առաջնորդեց դեպի մարդկանց կյանքը»,- DW-ին պատմել է Ադրիանե Օհանեսյանը:

Նա այն քիչ լուսանկարիչներից է, ում կադրերից օգտվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը եւ Միջազգային քրեական դատարանը:

«Ես իսկապես որոշ հետաքրքրություն նկատեցի իմ աշխատանքի նկատմամբ այդ ազդեցիկ մարդկանց կողմից, եւ սա իսկապես հրաշալի է, սա իսկապես կատարյալ լուծում է»,- պատմում է լուսանկարիչը:

Խոսելով իր աշխատանքի ամենաբարդ կողմերի մասին՝ նա ասում է.

«Կարծում եմ՝ ամենադժվարն այն գիտակցումն է, որ աշխատում ես բազմաթիվ խոչընդոտների հետ: Երբեմն ես իսկապես ինձ անզոր եմ զգում, բայց հույս եմ փայփայում, որ իմ լուսանկարները կարող են որոշակիորեն փոխել իրավիճակը, մարդկանց ուշադրությունը հրավիրել այն ամենի վրա, ինչ կատարվում է մեր շուրջ»:
[[gallery3]]
Չնայած ռազմական ֆոտոլրագրողները հիմնականում տղամարդիկ են, Ադրիանե Օհանեսյանը չի վախենում պատերազմի սարսափը լուսանկարելուց:

«Կարծում եմ՝ այնտեղ, որտեղ ես աշխատում եմ, ամեն ինչ նման է պայքարի, եւ երբեմն ես զգում եմ, որ կարող եմ անել բաներ, որոնք չեն կարող անել տղամարդ լուսանկարիչները, եւ հակառակը: Երկու դեպքում էլ, մենք կարող ենք օգտագործել մեր սեռը մեր օգտին: Կարծում եմ՝ իրավիճակներում, երբ դրությունը կարող է միանգամից լարվել, կին լինելն օգնում է: Օրինակ, Սոմալիում, ես կարողացել եմ ներկա գտնվել ծննդաբերություններին եւ վիրահատություններին: Եթե տղամարդ լինեի, դա երբեք հնարավոր չէր լինի»:

Լուսանկարիչը խոստովանում է, որ երբեմն ստիպված է եղել հուզվել, արտասվել աշխատանքի ժամանակ, օրինակ՝ երբ տեսել է, թե ինչպես է երեխա մահանում:

«Արցունքներ եկան աչքերիս, երբ լուսանկարում էի դա: Իհարկե, որոշ ժամանակ անց, երբ դադար ես վերցնում այդ դեպքերից հետո, կարողանում ես ուշքի գալ, բայց, այո՛, ես ստիպված եմ եղել նաեւ արտասվել աշխատանքիս ընթացքում»,- ցավով նկատում է Ադրիանե Օհանեսյանը:  






Загрузка...


Губернаторы России
Москва

Более 14 тысяч жителей СВАО получили новые квартиры по реновации - Собянин


Спорт в России и мире
Москва

«Спартак» одерживает волевую победу над «Динамо» после 1-го тайма: видео голов


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

Даниил Медведев в составе сборной Европы стал обладателем Кубка Лэйвера


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бастрыкин поручил возбудить дело против рубщиков леса в Хорошево-Мневниках





Путин в России и мире
Москва

Главы России и Туркменистана подтвердили настрой на укрепление партнерства стран


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский хочет вступить в НАТО до завершения полномочий Байдена


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Джиган

Жена Джигана Оксана Самойлова опубликовала фото в легинсах и топе



Москва

Новый складской комплекс построят в Котельниках к концу 2024 года

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net