«Բանանցը» 3-րդ անգամ տիրացավ Հայաստանի Գավաթին
Հանդիպման հաշիվը բացվել է արդեն 3-րդ րոպեին, նշանակված 11-մետրանոցն անվրեպ է իրացրել Լաերսիոն:
2-րդ գնդակը Տիտո Ռամալյոյի սաները խփել են կրկին առաջին խաղակեսում: Այն իր հաշվին է գրանցել Ացամազ Բուրաեւը:
Այսպիսով, «Բանանցը» կարողացել է առավելության հասնել, 3-րդ անգամ տիրանալ Հայաստանի գավաթին ու Եվրոպայի Լիգայի ուղագիր նվաճել: Մինչ այդ թիմը Գավաթակիր էր դարձել 1992 ու 2007 թվականներին: