Հայ հեծանվորդները պատրաստվում են Հայաստանի առաջնությանը
Mediamax Sport-ի թղթակցին Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանն ասել է, որ մրցաշարերի արդյունքներով ձեւավորվելու է հավաքականի կազմը, որը հուլիսի 12-17-ն Իտալիայում մասնակցելու է Եվրոպայի Մ-23 տ. ու երիտասարդական առաջնություններին:
«Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանի առաջնությունում լավ արդյունքներ գրանցվեն ու ընտրենք լավագույններին: Եվրոպայի առաջնությունում միայն մասնակցությունը քիչ է մեզ համար, փորձելու ենք նաեւ մրցանակային տեղերի համար պայքարել»,-ասել է մարզիչը:
Հավաքականի առաջատար, երիտասարդական ԱԱ-ի արծաթե մեդալակիր ու Եվրոպայի հաղթող Էդգար Ստեփանյանը հիմա մարզվում է Շվեյցարիայում: Գյոզալյանը նշում է, որ Ստեփանյանն այնտեղ է պատրաստվում ԵԱ-ին ու այս ամսվա ընթացքում կսկսի մասնակցել նաեւ միջազգային մրցաշարերի: Նա Հայաստանը կներկյացնի Մ-23 տարեկանների պայքարում, իսկ ահա երիտասարդների մրցաշարում նախատեսում են 2 հեծանվորդի մասնակցություն: