Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2016

Մարաշցի տատիկիս տառապանքների շողքն ուղեկցում էր ինձ Ստամբուլում

0
Մարաշցի տատիկիս տառապանքների շողքն ուղեկցում էր ինձ Ստամբուլում

2015 թվականի ապրիլին՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, The Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր ընթերցողներին առաջարկեց պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունն իրենց ընտանիքների վրա:

New East Network-ի կողմից տարվող այս նախագծին արձագանքեց ավելի քան 500 մարդ՝ ուղարկելով նամակներ, լուսանկարներ եւ այլ նյութեր, որոնց մի մասը ներկայացվել էր կայքում:

Մեկ տարի անց՝ Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի նախաշեմին, Մեդիամաքսը եւ The Guardian-ը որոշեցին համատեղ ներկայացնել չհրապարակված նյութերի մի մասը:



Մարիա Թիթիզյան

Երբ տատիկս տեղափոխվեց Կանադա, ես 12 տարեկան էի: Նա ծնվել էր 1908թ. Մարաշում՝ Օսմանյան կայսրությունում: Ես նրան միայն նկարներով էի տեսել: Նա իր սերնդի` վերապրածների սերնդի տիպիկ հայկական տատիկ էր: Թմբլիկ էր, կլոր դեմքով, հաստ շրթունքներով եւ հոգնած աչքերով: Միշտ սեւ զգեստներ էր հագնում ու երկար սպիտակ մազերը կոս անում:

Երբ նա վերջապես վայրէջք կատարեց Տորոնտոյում, ես մտածեցի, որ այդ վայրկյանից իմ կյանքն ամբողջական է դառնալու: Ես միշտ զգում էի տատիկի եւ պապիկի պակասությունն իմ կյանքում եւ պատրաստ էի ամբողջովին նվիրվել նրանց:

Նրա արտաբերած առաջին բառերը թուրքերեն էին: Չնայած ես շատ անգամ էի թուրքերեն լսել տանը (երբ ծնողներս ուզում էին թաքուն մի բան քննարկել, թուրքերեն էին խոսում), բայց նրա բերանից թուրքերենն այլ կերպ էր հնչում եւ այլ զգացողություն էր առաջացնում:

Տատիկի՝ իմ պատկերացրած կերպարը՝ սիրող եւ հոգ տանող, շատ արագ փոխարինվեց մի օտարացված կնոջով, որը միշտ տխուր էր:

Նա երկու տարի ապրեց մեզ հետ եւ հեռացավ կյանքից: 62 տարեկան էր, բայց 80 տարեկան էր երեւում: Հիշում եմ, մայրիկս սգում էր նրա մահը եւ մի որոշ ժամանակ ինքն էլ էր օտարացել մեզանից:

Տարիներ հետո միայն մենք իմացանք, թե ինչ սատանաներ էին հետապնդում տատիկին` մարաշցի մի վերապրածի, որն ամուսնացել էր Ուրֆայի մի որբի հետ: Նա միշտ ընկճված էր`մելանխոլիայի, թախծի կամ տխրության մեջ թաղված: Այդպես էլ չտեսա նրա հոգու գույները: Դժվար է ընդունել, բայց նա կարծես հաշտվել էր այդ տխրության հետ եւ իրեն հարմարավետ էր զգում: Չեմ հիշում նրան ծիծաղելիս:

Նրա մասին շատ չեմ մտածում: Նա մի հեռու հիշողություն է: Հազվադեպ, երբ թուրքերեն եմ լսում, նրան եմ հիշում:

Անցած տարի [2014թ.], երբ առաջին անգամ իմ կյանքում Ստամբուլ էի մեկնել, անհամար անգամ հիշեցի նրան: Ուր գնում էի, լսում էի թուրքերեն բառեր եւ դրանք ասոցացնում էի իմ մարաշցի տատիկի հետ, նա իմ գիտակցության մակերեսին էր: Շարունակ լսում էի Çocuk, oğlan, kız, ben bilmiyorum եւ շատ այլ բառեր, որոնք նա օգտագործում էր մայրիկիս հետ հանդարտ զրուցելիս:

Շփոթված էի: Այդ ամենն ինձ շատ ծանոթ էր եւ շատ օտար: Ես ինձ հաճախ զգում էի ինչպես տանը, բայց, ախր, այդպես չպետք է լիներ: Ես պետք է ատեի այդ ամենը, բայց չէր ստացվում: Այդ հակասական հույզերը հակամարտում էին իրար դեմ եւ ստիպում ինձ կորցնել հավասարակշռությունս: Ամեն կայունություն եւ հավասարակշռություն խախտվել էր: Ստամբուլի գույները, տեսարաններն ու հոտերը, այն ուտեստները, որ ես կերել էի եւ ինքս պատրաստել իմ ամբողջ կյանքի ընթացքում, արեւելյան սուրճի բույրը, ողջ քաղաքով սայլակների վրա վաճառվող բոված շագանակները փոխակերպվում էին իմ կյանքից վերցված նկարների` դողդոջուն ձեռքով ուրվագծված մի կտոր թղթի վրա:

Երբ քայլում էի Ստամբուլի նեղ փողոցներով եւ ընդարձակ բուլվարներով, երբ մտնում էի պատմությամբ ներծծված հին բորբոսնած շենքերը, որոնք շրջանաձեւ աստիճանահարթակներ ունեն, երբ հանդիպում էի մարդկանց, որոնց չէի կարծում, թե երբեւէ կհանդիպեմ կամ որ նման մարդիկ գոյություն ունեն, այդ թղթի կտորները շրջապտույտի մեջ էին ընկնում եւ նրանցից յուրաքանչյուրը պատմում էր մի երկար մոռացված պատմություն իմ կյանքից: Ես շատ էի հուզվում, բայց նման սովորություն չունեմ, ես իջնում էի կիրճեր եւ բարձրանում լեռներ… Ինքս ինձ կորցրել էի պատմության, հիշողության եւ երեւակայական գոյության լաբիրինթոսում:

Երբ քայլում էի այդ նեղ փողոցներով եւ ընդարձակ բուլվարներով, ինձ ուղեկցում էր մարաշցի տատիկիս տառապանքների շողքը: Ինձ առաջնորդում եւ ճնշում էր այն լեզուն, որն առաջին անգամ լսել էի նրա շուրթերից:

Եթե դու թուրք ես, զբոսաշրջիկ կամ գործարար, շատ բան կարող ես պատմել Ստամբուլի մասին: Ես դեռ վստահ չեմ, ինչ կարող եմ ասել Ստամբուլի մասին որպես արեւմտահայ, որը կարող էր գնալ իր արմատների հետքերով դեպի Մարաշ, Ուրֆա եւ Մուսա լեռ: Այդ քաղաքը Արեւելքն ու Արեւմուտքն է, ուղենիշը, հինն ու նորը, Բուրջ Համուդն ու Փարիզը, այն ամեն մուսուլմանականն է եւ աշխարհիկը, այն հայկական եկեղեցիներն են թաքնված ծանր փայտե դռների հետեւում կամ ձկան շուկայում, սավառնող մզկիթների կողքին: Այդ քաղաքը հսկայական է՝ բաղկացած կյանքի փոքր մասնիկներից: Այն անբացատրելի է:

Երբ հանդիպում ես Ստամբուլի հայերին, լսում նրանց քնարական արեւմտահայերենը, նրանց պատմությունները, դառնում նրանց պայքարի վկան, բախվում ես նրանց իրականությանն ու հանկարծ հասկանում, որ նրանց մասին ոչինչ չգիտես: Եվ ամաչում ես այդ անտեղյակությունից ու խոնարհվում նրանց դարեր ձգվող համառության եւ հայկական ժառանգության հետքերը պահպանելու կամքի առջեւ: Չգիտես, ինչ անել այդ ինֆորմացիայի հետ, որ բնակություն է հաստատել քո ուղեղում: Չգիտես ինչպես մշակել այն. ստիպված սկսում ես այն մասերի բաժանել եւ պատմություններ պատմել:

Հայկական բնակավայրերը, քաղաքներն ու գյուղերը, ամբողջը կորսված է: Բոլոր դպրոցները, եկեղեցիները, ձեռնարկություններն ու տները կորսված են: Կորսված են բարեկեցությունն ու բարգավաճումը: Դարավոր ժառանգությունը կորսված է: Պահպանվել են միայն պատմություններ ու հիշողություններ, ուրիշ ոչինչ…






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о начале сборки «Москвича» по технологии полного цикла


Спорт в России и мире
Москва

Третий этап шахматного турнира завершился в Егорьевске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Хачанов вышел в третий круг турнира ATP в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

РЭО выступит информационным партнером фестиваля Eco Friendly Fest в Москве





Путин в России и мире
Москва

Президент России утвердил Основы государственной политики РФ в области исторического просвещения: комментарий экспертов Президентской академии в СЗФО


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко надеется на восстановление транспортных маршрутов с Израилем




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Блинкен и Зеленский обсудят ситуацию на фронте и обязательства США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Bon Jovi

Гітарист Річі Самбора шкодує, що не пішов із Bon Jovi раніше



Москва

Калининград принял соревнования по самбо «Кубок пяти морей»

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net