Շորթման կասկածանքով ձերբակալվել են ԶԼՄ ներկայացուցիչներ
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ գումարը պահանջելիս կայքի տնօրենը վկայակոչել է իրենց նախկին հրապարակումները եւ սպառնացել շարունակել դրանք եւ հետագայում նմանատիպ հոդվածներ կրկին հրապարակել:
Կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը:
Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300 000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Մայիսի 3-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300 000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը եւ մամուլի ակումբի ղեկավարը բռնվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն:
Հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել նաեւ կայքի տնօրենը:
Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն: