ԼՂ խնդիրը չունի ռազմական լուծում, ասել է ԵՄ հանձնակատարը
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում նշել են, որ քննարկումների գլխավոր թեման Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակն էր:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի համատեղ ջանքերը` ուղղված ագրեսիայի հետեւանքների հաղթահարմանը, բանակցությունների վերսկսման համար բարենպաստ մթնոլորտ ձեւավորելուն:
Ընդգծվել է, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում: Յոհանես Հանը նշել է, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: