Հայտնի է վոլեյբոլի ուսանողական խաղերի հաղթող թիմը
Եզրափակչում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը հաղթել է պետական տնտեսագիտական համալսարանին ու դարձել մրցաշարի հաղթող: Երրորդ տեղը գրավել է Երեւանի պետական համալսարանի թիմը:
Աշնանը համալսարանների թիմերը մասնակցելու են նաեւ ուսանողական գավաթի խաղարկությանը: