ՊՆ-ն եւ ՏՏ-հատվածը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր
«Հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ համապատասխան վարչությունների պետերը, քննարկվել են Հայաստանում գործող տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատար ձեռնարկությունների եւ պաշտպանական գերատեսչության համագործակցության հեռանկարները: Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ղեկավարները եւ ԻՏՁՄ ներկայացուցիչները հանդես են եկել համագործակցության շուրջ գործնական առաջարկություններով:
Առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները համատեղ ուսումնասիրելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակել աշխատանքային խմբերով` ձեւավորելով պաշտպանության նախարարության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների համագործակցության համալիր ծրագիր», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ: