Ռոբերտ Արզումանյան. Հայաստանում գիտեն՝ որտեղ է ճիշտն ու սխալը
«Հայաստանում բոլորն էլ գիտեն, թե որտեղ է ճիշտն ու սխալը: Իհարկե, շատ ցավալի է ինձ համար, քանի որ ես 11 տարի հանդես եմ եկել հավաքականի կազմում, տրվել ամբողջությամբ: Երկրպագուները գիտեն, որ նույնիսկ ցավազրկողների օգնությամբ եմ մտել խաղադաշտ: Հավաքականը լրիվ այլ զգացողություն է. դու խաղում ես երկրիդ համար, այդ պատճառով, իրոք, ցավալի է»,- prosportkz.kz-ին ասել է Արզումանյանը:
Ֆուտբոլիստն ընդգծել է նաեւ, որ ինքը սկզբունքային մարդ է, այդ պատճառով էլ որոշել է այլեւս հանդես չգալ հավաքականի կազմում:
Ավելի վաղ Արզումանյանը հայտարարել էր, որ այլեւս չի կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նրան, Յուրա Մովսիսյանին ու Գեւորգ Կասպարովին մեղադրում էր «ամբողջովին նվիրված չխաղալու մեջ»: