ԱՄՆ-ը պատրաստ է օգնել ավտոբուսի միջադեպի քննությանը
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել Հայաստանի իշխանություններին՝ նախօրեին Երեւանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի միջադեպի քննության գործում:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցում է երեկ երեկոյան ավտոբուսի պայթյունի ողբերգական միջադեպին զոհ գնացած երկու անձանց ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորներին: Մենք գովեստով ենք նկատում ոստիկանության կողմից իրականացվող հավասարակշիռ ու արհեստավարժ քննությունը»,- ասված է դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։