Երիտասարդ ծանրորդները մասնակցում են Հայաստանի առաջնությանը
Մրցութային առաջին օրը որոշվել են 2 քաշային կարգերի հաղթողները: Mediamax Sport-ը ծանրամարտի ֆեդերացիայից տեղեկացել է, որ մինչեւ 59 կգ-ում հաասարը չի ունեցել Համլետ Մնացականյանը երկամարտի 195 կգ-ով: Այս տարվա փետրվարին էլ նա 200 կգ-ով դարձել է Հայաստանի մեծահասակների չեմպիոն:
59 կգ-ում մյուս մրցանակային տեղերը զբաղեցրել են Խաչիկ Հարությունյանն ու Գոռ Հակոբյանը:
Դավիթ Գասպարյանն էլ դարձել է մինչեւ 62 կգ քաշային կարգի հաղթողը երկամարտի 154 կգ-ով: Նրան հաջորդել են Արմեն Գրիգորյանն ու Մարզպետ Մինասյանը:
Այսօր պայքարը շարունակելու են 69, 77 ու 85 կգ քաշային ծանրորդները: