ԵԱՀԿ-ն կաջակցի ՀՀ իշխանություններին բարեփոխումների գործընթացում
Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արգո Ավակովն այս մասին ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը՝ արդեն ձեւավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու եւ խորացնելու համար:
ՀՀ վարչապետն էլ արդյունավետ է գնահատել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեությունը ՀՀ տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ օրենսդրական դաշտի, գործարար միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, էլեկտրոնային կառավարման զարգացման գործում:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակում իրականացվող օրենսդրական կարգավորումներին, Ընտրական օրենսգրքի ընդունման ուղղությամբ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությանը: