ՀՀ եւ ԼՂՀ նախագահները պարգեւներ են հանձնել զինծառայողներին
Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում նախագահները պետական պարգեւներ են հանձնել մի խումբ զինծառայողների, որոնք ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերել են արիություն ու խիզախություն: