«Զարգացման գավաթ»-ում Հայաստանի Մ-16 տ. թիմը 2-րդն է
Հայաստանի մինչեւ 16 տարեկանների ֆուտբոլի հավաքականը վերջին տուրում հանդիպել է Ջիբրալթարի ընտրանու հետ:
Խաղն ավարտվել է 1:0 հաշվով, տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը: Հայաստանի հավաքականի միակ գնդակն իր հաշվին գրանցել է Ժիրայր Շաղոյանը:
Հայաստանի թիմը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, իսկ խումբը գլխավորել է Կիպրոսի ընտրանին: