ՀՀ նախագահը ընդունել է ՀԱՊԿ երկրների գլխավոր շտաբերի պետերին
ՀՀ նախագահ, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին եւ ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին:
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:
Անդրադարձ է եղել ՀԱՊԿ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին:
Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի առանձնազրույցը: