«Տաշիրը» նախաձեռնել է #МИРАРЦАХУ ակցիան
«Ստեղծված ծանր իրավիճակը ստիպել է աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերին միավորվել արցախցիներին աջակցելու համար: Հավատարիմ մնալով դժվար պահերին Հայրենիքին օգնելու եւ աջակցելու սկզբունքին՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցները միացել են համահայկական նախաձեռնությանը, որը մյուս ընկերությունների հետ միասին Հայաստանի եւ այլ երկրների տարածքում կոչված է ֆինանսական ու մարդասիրական օգնություն տրամադրել Հանրապետության բնակիչներին:
#МИРАРЦАХУ ակցիան հանրային է, եւ հաշվեհամարին ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են տարածաշրջանում խաղաղ կյանքի աջակցությանը»,- նշված է ընկերության կայքում:
Նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Ակցիան գործում է Հայաստանի եւ Ռուսաստանի տարածքում: