Նարեկ Աբգարյանն Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Նարեկ Աբգարյանը (52 կգ) հաղթել է Բրենդան Իրվինին (Իռլանդիա), դուրս եկել եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական ուղեգիր:
Այսօր առավոտյան մրցահերթում Հայաստանի բռնցքամարտի ընտրանու առաջին ուղեգիրը նվաճել էր Արթուր Հովհաննիսյանը (49 կգ):
Վաղը Ռիո-2016-ին մասնակցելու իրավունքի համար պայքարելու են նաեւ Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (59 կգ):