Սահմանվել են ռուսական զենքի ներմուծմամբ զբաղվող մարմինների քայլերը
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի փոխանցմամբ՝ նախագծով սահմանվում է 2015թ. կնքված համաձայնագրի հիման վրա ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման գործընթացում իրավասու մարմինների իրականացման ենթակա գործողությունները:
Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը պետք է.
ա. Հստակեցնի մատակարարվող ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի անվանացանկը,
բ. ՌԴ համապատասխան մարմինների հետ քննարկի եւ ստորագրի տրամադրվող վարկի շրջանակում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները եւ գները:
Միաժամանակ, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահին կառաջարկվի մինչեւ 2016թ. ապրիլի 29-ը ՌԴ «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման եւ հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ: